ՊՍԺ-ն հետաքրքրված է «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաուի ծառայություններով, տեղեկացնում է Foot Mercato-ն:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպել է 47-ամյա մասնագետի հետ։
Նշվում է, որ Կոնսեյսաուն ՊՍԺ-ի առաջնային թեկնածուն չէ գլխավոր մարզչի պաշտոնի համար: Ֆրանսիական գրանդի դիտակետում են նաև Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, Անտոնիո Կոնտեն («Թոթենհեմ»), Տիագո Մոտտան («Սպեցիա») և Զինեդին Զիդանը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այժմ մարզում է Մաուրիսիո Պոչետինոն: