«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը հույս է հայտնել, որ իր թիմակից Ուսման Դեմբելեն կմնա կատալոնական ակումբում։
«Ուսմանն ինձ համար ասես փոքր եղբայր լինի: «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո մենք հաճախ ենք միասին ժամանակ անցկացրել։ Մենք միմյանց ճանաչում ենք Դորտմունդի «Բորուսիայից», եղբայրական հարաբերություններ ենք կառուցել։ Ես շատ եմ սիրում Ուսմանին, ուրախ եմ նրա համար։ Չգիտեմ՝ նա կմնա «Բարսելոնայում», բայց ես ամբողջ սրտով հուսով եմ, որ նա չի հեռանա»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնացիների կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։