Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հաստատվել է եվրագավաթների անցկացման նոր ձևաչափը։
Եվրագավաթային բոլոր մրցաշարերում այսուհետ կկիրառվի, այսպես կոչված, «շվեյցարական համակարգը»։
Չեմպիոնների Լիգային մասնակցող ակումբների քանակը 32-ից կհասցվի 36-ի։ Խմբային փուլի ուղեգիր կհատկացվի ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում գտնվող երկրի առաջնության 3-րդ տեղը զբաղեցրած ակումբին։
Բացի դրանից, ևս մեկ ուղեգիր կտրամադրվի այն երկրներիից մեկի չեմպիոնին, որն այժմ խմբային փուլի ուղիղ ուղեգիր չի նվաճում։
Մեկական տեղ կհատկացվի այն երկրներին, որոնց ակումբները լավագույն արդյունքները կգրանցեն եվրագավաթային մրցաշարերում։
Բոլոր ակումբները կզետեղվեն մեկ ընդհանուր խմբում, որոնք կանցկացնեն ութական հանդիպում` չորս տնային, չորս` արտագնա։
Խմբում 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մեխանիկորեն կնվաճեն մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Խմբում 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կանցկացնեն երկու հանդիպումից բաղկացած փլեյ-օֆֆ փուլ:
Տեղեկացնենք, որ նորամուծությունները կկիրառվեն 2024/25 մրցաշրջանից սկսած։