«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է թիմի տրամադրվածություն մասին առաջնության վերջնամասում։
«Մեր շուրջը տիրող այդքան մեծ աղմուկի պատճառով կարևոր է սառնասրտորեն մոտենալ իրավիճակին: Մենք մոտ ենք հաջողությանը, քանի որ մնացել է ընդամենը երկու հանդիպում։ Դրանք հեշտ խաղեր չեն լինելու, բայց «Վերոնայի» հետ հանդիպումը նույնպես հեշտ չէր։ Հեշտ չի լինելու, բայց մենք գլուխ կհանենք»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։