Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմ հրավիրել «Վերոնայի» ֆուտբոլիստին

«Վերոնայի» կիսապաշտպան Անտոնին Բարակը հայտնվել է «Թոթենհեմի» թիրախում, հայտնում է Inside Futbol-ը:

Նրան ցանկանում է թիմ հրավիրել անձամբ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:

Բարակը «Վերոնա» է տեղափոխվել «Ուդինեզեից» 2021 թվականի ամռանը:

Չեխ կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Վերոնայի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: