Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ հղում անելով Գերմանիայում իր աղբյուրներին, նորվեգացու՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գործարքը լիովին համաձայնեցված է։
Մանկունիական ակումբը նորվեգացու համար կվճարի պահանջվող 75 մլն եվրոն։ 21-ամյա հարձակվողի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: