«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ Իտալիա։ Ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Յուվենտուսի» հետ։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆրանսիացին ցանկանում է վերադառնալ Թուրին և չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Հիշեցնենք, որ ամռանը ֆրանսիացին կդառնա ազատ գործակալ։
Հաղորդվում էր, որ ֆրանսիացի կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։