Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը ցանկանում է, որպեսզի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2022/23 մրցաշրջանում մնա թիմում, հայտնում է The Telegraph-ի լրագրող Ջեյսոն Բերթը:

Անձամբ Ռոնալդուն դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, սակայն պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ մշտական խաղաժամանակ կունենա:

Տեն Հագը, ըստ լուրերի, ուրախ կլինի 37-ամյա ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջան պահել թիմում, սակայն, եթե հարձակվողն ինքը ցանկանա փոխել ակումբային գրանցումը, նրան թույլ կտան հեռանալ։

2021/22 մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 ակումբային հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։