Ֆլորենտինո Պերեսը «Ման. Սիթիի» հետ խաղից հետո մտել է «Ռեալի» հանդերձարան (VIDEO)

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտել է թիմի հանդերձարան՝ շնորհավորելու ֆուտբոլիստներին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

«Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով հիշարժան հաղթանակի կապակցությամբ: Եզրափակիչ սուլիչից և խաղադաշտում տոնելուց հետո նախագահը ուղևորվեց «Սանտյագո Բեռնաբեուի» հանդերձարան՝ շնորհակալություն հայտնելու թիմին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ»։

Եզրափակչում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Փարիզում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

https://twitter.com/realmadrid/status/1522116385366675456