Յուրգեն Կլոպ. «Առաջին կեսից հետո, ես գիտեի, որ կարող ենք փոխել իրավիճակը, մենք ինչ-որ յուրահատուկ բան արեցինք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անրադարձել է «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում տարած կամային հաղթանակին։ Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո հասավ հաղթանակի:

«Առաջին կեսից հետո, ես գիտեի, որ կարող ենք փոխել իրավիճակը, մենք ինչ-որ յուրահատուկ բան արեցինք: Մենք գիտեինք, որ սխալվել ենք առաջին կեսում: Կարևորն այն է, թե տղաներն ինչպես են արձագանքել առաջին կեսում ստեղծված իրավիճակին:

Պետք է արժանին մատուցել «Վիլյառեալին». նրանք արեցին հնարավոր ամեն ինչ, սակայն մենք ճիշտ արձագանքեցինք ստեղծված իրավիճակին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Ո:ԵՖԱ-ի պաշտոնական կայքը։