«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ։
Նա պայմանագիր կկնքի հինգ տարով և կստանա տարեկան 5 միլիոն եվրո, հայտնում է AS-ը։
26-ամյա Քրիստենսենի պայմանագիրը «Չելսիի» հետ կավարտվի հաջորդ ամառ, որից հետո նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային»։
Ավելի վաղ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանավորվել էր երկարաձգել պայմանագիրը, սակայն վերջին պահին հրաժարվել էր այն ստորագրել այն։
Դանիացին լոնդոնյան ակումբի կազմում 33 հանդիպում է անցկացրել 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։