Խոսեպ Գվարդիոլա. «Մենք ձգտում ենք կրկին հաղթել  և դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից ունեցած ակնկալիքների մասին:

«Երկու թիմերն էլ կարող են լավ հանդես գալ 1 խաղում։ Մենք ձգտում ենք կրկին հաղթել  և դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Մենք խաղալու ենք այնպես, ինչպես խաղացինք առաջին խաղում: Կձգտենք հասնել հաղթանակի:

Ամեն ինչ կանենք՝ եզրափակիչ դուրս գալու համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։