Պեպ Գվարդիոլան «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ խոսել է թիմի կորուստերի մասին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղից առաջ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Սթոունզը չի կարողանա օգնել մեզ. Ուոկերը կմեկի Մադրիդ, սակայն մենք տեղում կորոշենք կխաղա նա, թե ոչ:: Նրան հաջողությամբ կարող է փոխարինել Կանսելուն, եթե լինի դրա կարիքը: Վաղն ամեն ինչ պարզ կլինի»,- կատալան մարզչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հավելենք, որ «Ռեալ» – «Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 4:3 հաշվով: