Միկել Արտետան ցանկանում է «Արսենալ» հրավիրել աստղային հարձակվողի

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շարունակում է մնալ «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում։

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան պնդում է, որ ակումբը  ձեռք բերի արգենտինացուն, հայտնում է The Times-ը։

Բրիտանացիները պատրաստ են 60 միլիոն եվրո առաջարկել Արգենտինայի հավաքականի հարձակվողի համար։

Այս մրցաշրջանում հարձակվողը 41 խաղում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

24-ամյա Լաուտարո Մարտինեսի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2026 թվականին։