«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Պորտուգալացին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց «կարմիր սատանաների»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Ընդհանուր առմամբ, սա հարձակվողի չորրորդ նման մրցանակն է այս մրցաշրջանում։

Ռոնալդուն «Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում մասնակցած 36 խաղում խփել է 23 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: