«Բավարիան» վերսկսել է բանակցությունները դարպասապահ Մանուել Նոյերի հետ նոր պայմանագրի կնքմա շուրջ, հայտնում է Bild-ը։
Նոյերի հետ նոր պայմանագրի կնքումը առաջնահերթություն է ակումբի համար՝ չնայած հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ կապված իրավիճակին:
36-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։