Ալեսիո Ռոմանյոլին կարող է մնալ «Միլանում»: Իտալական ակումբը վերջերս ակտիվացրել է բանակցությունները պաշտպանի հետ, ով ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Sky Italia-ն:
Նշվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լացիոն» և «Բարսելոնան»։ Հաղորդվում էր նաև, որ Ռոմանյոլին նույնիսկ համաձայնեցրել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը:
Սակայն այժմ «Միլանն» իտալացի ֆուտբոլիստին ավելի շահավետ ֆինանսական պայմաններ է առաջարկում, իսկ «Լացիոն» ընդմիջում է վերցրել բանակցություններում։
Պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: