Յուրգեն Կլոպը՝ «Վիլյառեալի» դեմ խաղի մասին. «Դեռ ոչինչ որոշված չէ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառելի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։

«Մենք պետք է փորձենք հաղթել հյուրընկալվելիս: Գիտենք, որ մրցակիցն ամեն ինչ կանի կորցրածը ետ բերելու համար։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչները երբեք հեշտ չեն լինում, և այս մեկն էլ բացառություն չէ: Եզրափակիչը գուցե ավելի կարևոր է, բայց հիմա սա ամենակարևոր հանդիպումն է։ Ոչինչ որոշված ​​չէ, հեշտ հանդիպում չի լինելու»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Լիվերպուլի» 2:0 հաշվով հաղթանակով։ Պատասխան խաղը նախատեսված է մայիսի 3-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):