«Լիվերպուլը» նոր պայմանագիր է առաջարկել Ջեյմս Միլներին

«Լիվերպուլը» նոր պայմանագիր է առաջարկել կիսապաշտպան Ջեյմս Միլներին, հայտնում է The Telegraph-ը: Կոնկրետ բանակցությունները պետք է տեղի ունենան այս մրցաշրջանի ավարտից հետո։

Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով վերջերս երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ, ցանկանում է, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կիսապաշտպանը լինի թիմի կազմում։

36-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: