Դավիդ դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքների մասին. «Ես ամաչում եմ այս ամենի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոստովանել է, որ ամաչում է թիմի ընթացիկ արդյունքների համար։ «Կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն են և գրեթե կորցրել են հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում հայտնվելու շանսերը:

«Այո՛, դժվար է: Ինձ համար սա շատ դժվար է։ Ես այստեղ եմ երկար տարիներ, և դա չափազանց ցավալի է ինձ համար:

Ես ամաչում եմ այս ամենի համար։ Երբեմն ես զգում եմ, դժվար է ասել, ես ինձ սարսափելի վատ եմ զգում խաղադաշտում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է փոխենք մտածելակերպը և ավելի շատ աշխատենք, փորձենք հաղթել խաղերում, որպեսզի լինենք գլխավոր դերերում»,- ասել է Դե Խեան Sky Sports-ին տված հարցազրույցում։