Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 2-րդ հորիզոնական

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի «Չելսիի» դեմ խաղում (1:1):

Պորտուգալացի ֆուտբոլիստի համար այս գոլը 17-րդն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց «Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնի հետ, ով 2-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկում:

Անգլիայի առաջնությունում Ռոնալդուից և Սոնից բացի ավելի շատ գոլ խփել է միայն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 22 գնդակ։