Հարձակվող Լաուտարո Մարտինեսն այս ամառ կարող է հեռանալ «Ինտերից», հայտնում է La Repubblica-ն:
Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերի համար պայքարում են «Թոթենհեմը» և «Ատլետիկոն»:
Արգենտինացին նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
Այնուամենայնիվ, ակումբներից ոչ մեկը դեռ պաշտոնական առաջարկով չի դիմել «Ինտերին»: