«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ ցանկանում է թիմում պահել պաշտպան Էշլի Յանգին:
«Ես արդեն ասել եմ Յանգին, որ ցանկանում եմ, որպեսզի նա մնա: Այս հարցն արդեն քննարկվում է։ Նման դեպքերում գլխավորը միշտ հենց ինքը ֆուտբոլիստն է։ Նա պետք է գոհ լինի, պետք է ցանկանա մնալ, բանակցել։ Մենք դեռ շատ բան ունենք քննարկելու, բայց ես արդեն Յանգին հայտնել եմ, որ մենք գոհ ենք նրանից»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Յանգն «Ասթոն Վիլային» է միացել «Ինտերից» 2021 թվականի հուլիսին: 2021/22 մրցաշրջանում 36-ամյա անգլիացին մասնակցած 23 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։ Պաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։