Տեմմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիա

«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա անգլիացու համար առաջարկել 59 մլն եվրո։

Աբրահամի գործող համաձայնագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նա ակումբին միացել է 2021 թվականի օգոստոսին «Չելսիից»:

Այս մրցաշրջանում անգլիացի հարձակվողը «Ռոմայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: