Լիոնել Մեսսին այս ցուցանիշով զիջում է միայն Դանի Ալվեսին

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն: Այս տիտղոսը 39-րդն է Լեոյի կարիերայում:

Նվաճած տիտղոսների քանակով արգենտինացին շրջանցեց «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Անդրես Ինիեստային։

Հիմա նա այս ցուցանիշով զիջում է «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսին՝ ով նվաճել է 46 տիտղոս։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում 10 անգամ հաղթել է Լա Լիգայում, 4 անգամ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, 8 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը, 7 անգամ՝ Արքայական գավաթը, ինչպես նաև երեքական անգամ՝ հաղթել է ԱԱԱ-ում ու Եվրոպայի սուպերգավաթում։

Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին հաղթել է Ամերիկայի գավաթում, Օլիմպիական խաղերում, ինչպես նաև Աշխարհի երիտասարդական առաջնությունում։