Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմ հրավիրել Դանիայի հավաքականի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմ հրավիրել «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, հայտնում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ դանիացին ամառային պատուհանի համար մասնագետի տրանսֆերային հիմնական թիրախն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենը կարող է վերադառնալ «Թոթենհեմ», որտեղ հանդես է եկել 2013-ից 2020 թվականներին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Թիմի կազմում կիսապաշտպանը յոթ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։