Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայում» խաղերի թվով գերազանցեց Անդրես Ինիեստային

Նախօրեին կայացավ Լա Լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:

Չավիի թիմի կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։ Նրա համար այդ հանդիպումը 675-րդն էր «Բարսայի» կազմում։ Այս ցուցանիշով իսպանացին 3-րդ հորիզոնական է դուրս եկել՝ գերազանցելով ակումբի լեգենդ Անդրես Ինիեստային։

Բուսկետսից ավելի շատ «Բարսելոնայում» խաղացել է միայն Չավին (767) և Լիոնել Մեսսին (778):