Մաուրիսիո Պոչետինոն հերթական անգամ անդրադարձել է Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մարուիսիո Պոչետինոն ասել է, որ փարիզյան ակումբի համար կարևոր է Ֆրանսիայի առաջնությունում հաղթելը։ Փարիզցիներն այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայից դուրս մնացին 1/8 եզրափակչում։

«Այո՛, Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը միշտ էլ հիասթափություն է: Բայց մենք պետք է ճանաչենք բոլոր մրցաշարերի արժեքը, որոնց մասնակցում է ՊՍԺ-ն։ Ֆրանսիայի առաջնությունն անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչը կայունություն է պահանջում։ Ցանկացած երկրում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում շատ դժվար է հաղթել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում GFFN-ը։

ՊՍԺ-ն կհաղթի Լիգա 1-ի 2021/22 խաղարկությունում, եթե այս շաբաթվա վերջում հաղթի «Լանսին»: