«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ֆեդերիկո Բերնարդեսկիի վերաբերյալ

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բեռնարդեսկին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Թուրինյան ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 28-ամյա ֆուտբոլիստի հետ, հայտնում է La Pepubblica-ն։

Իտալացու պայմանագրի ժամկետը «բյանկոներիների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բերնարդեսկին ցանկանում է տարեկան ստանալ ավելի քան 4 միլիոն եվրո (առանց բոնուսների)։

2021/22 մրցաշրջանում վինգերը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։