Ֆուլհեմը ծրագրում է թոփ տրանսֆեր իրականացնել

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ըստ 90min-ի՝ «Ֆուլհեմը» մտադիր է պայմանագիր կնքել սերբ ֆուտբոլիստի հետ:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ լոնդոնյան ակումբը վերադարձել է Պրեմիեր Լիգա։ Թիմի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Միտրովիչը կփորձի համոզել Սերբիայի հավաքականում իր թիմակցին՝ տեղափոխվել անգլիական ակումբ:

Միլինկովիչ-Սավիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 70 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: