«Բրայթոնի» դեմ խաղը հոբելյանական էր Կևին դե Բրույնեի համար

Ապրիլի 20-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Բրայթոնին» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի հանդիպմանը՝ 3:0։

«Քաղաքայինների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի համար, ով խաղաց 83 րոպե և դարձավ գոլային փոխանցման հեղինակ, այս հանդիպումը 300-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Բելգիացի ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել 2015 թվականին «Վոլֆսբուրգից»՝ 76 միլիոն եվրոյի դիմաց։ Թիմի կազմում մասնակցած 300 խաղում կիսապաշտպանը խփել է 81 գոլ և կատարել 116 գոլային փոխանցում։