ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, հնարավոր է, վերադառնա «Միլան», տեղեկացնում է Football Italia-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Investcorp ընկերությունը ձեռք բերի իտալական ակումբը: Նշվում է, որ դարպասապահի վերադարձի հնարավորությունը քիչ հավանական է։

Այս մրցաշրջանում 23-ամյա իտալացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է Լիգա 1-ի 15 հանդիպման, որոնցում բաց է թողել 14 գնդակ։ Դոնարուման «ռոսոներիների» առաջին թիմի կազմում հանդես է եկել 2015-2021 թվականներին, որտեղից էլ միացել էր փարիզյան ակումբին: