«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն Իտալիայի առաջնության «Ռոմայի» հետ հանդիպումից հետո արտասվել է։ Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում Լուչիանո Սպալետտիի թիմն ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումը կայացավ Նեապոլում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղից հետո Ինսինյեն վերջինը լքեց խաղադաշտը և չկարողացավ զսպել արցունքները։ Նշենք, որ հենց Ինսինյեն դարձավ «Նապոլիիի» միակ գոլի հեղինակը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ «Ռոման» 90-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից։
Սպալետտիի թիմը 67 միավորով Ա Սերիայում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Ռոման» 58 միավորով 5-րդ տեղում: Մրցաշարի առաջատարը «Միլանն» է (71):
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Ինսինյեն կդառնա ՄԼՍ-ի «Տորոնտո» ակումբի ֆուտբոլիստ։ 30-ամյա կիսապաշտպանը հյուսիսամերիկյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։