«Բարսելոնան» 2003 թվականից ի վեր առաջին անգամ պարտվեց բոլոր մրցաշարերում 2 անընդմեջ տնային խաղում, գրում է Gracenote թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Չավիի թիմն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում զիջեց «Կադիսին»։ Հանդիպումն անցկացվեց Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Ապրիլի 14-ին կատալոնական ակումբը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում և դուրս մնաց մրցաշարից։
«Կապտանռնագույնները» 31 խաղից հետո վաստակել են 60 միավոր և զբաղեցնում են Լա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։