«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է վերսկսել բանակցությունները «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, և կողմերը դեռ չեն պայմանավորվել համագործակցությունը երկարաձգելու շուրջ։
Ըստ մամուլում առկա լուրերի՝ «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել այնքան գումար, որքան պահանջում է Դեմբելեն։
ՊՍԺ-ն ֆինանսական խնդիրներ չունի, ուստի կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից:
2021/22 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։