«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ հանդիպման մասին (1:1):
«Ոչ հեշտ հանդիպում ագրեսիվ մրցակցի դեմ: Պարզ էր, որ խաղը բարդ է լինելու։ Նրանք մեզ համար խնդիրներ ստեղծեցին՝ օգտագործելով անհատական ֆուտբոլիստների։ Մենք 1 միավոր վաստակեցինք, բայց գոլից հետո զգացողություն կար, որ կարող ենք վերցնել բոլոր 3 միավորները»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Cittaceleste.it-ը։
«Տորինոն» վաստակեց 40 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ «Լացիոն» Ա Սերիայում 56 միավորով 6-րդն է: