Կրիշտիանու Ռոնալդուն «Նորվիչի» դեմ խաղում հեթ-տրիկից հետո կիսվել է իր մտքերով: «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացու գոլերի շնորհիվ հաղթեց «Նորվիչին» և այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Թոթենհեմին» զիջում է 3 միավորով:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և վերադարձանք Պրեմիեր Լիգայում ճիշտ ուղու վրա:
Ինչպես նախկինում ասել եմ՝ անհատական ձեռքբերումները նշանակություն ունեն միայն այն դեպքում, եթե դրանք թիմին օգնում են արդյունքի հասնել: Իմ կարիերայի 60-րդ հեթ-տրիկն էլ ավելի կարևոր է, քանի որ այն մեզ 3 միավոր բերեց։
Լավ աշխատանք էր, տղաներ, բոլորը մեծ ջանքեր գործադրեցին: Մենք չենք հանձնվում, պայքարում ենք մինչև վերջ»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը: