Դավիդ դե Խեա. «Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է թիմի հաղթանակը «Նորվիչի» հետ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (3:2): «Կարմիր սատանաների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։

««Նորվիչի» դեմ մենք 2:0 հաշվով հաղթում էինք, բայց սկսեցինք բաց թողնել հնարավորությունները, և նրանք գոլ խփեցին առաջին խաղակեսի վերջում, որը միշտ էլ դժվար է: Պետք է ավելի շատ վերահսկենք խաղը, հատկապես տանը:

Սակայն սա հիանալի հանդիպում էր, մենք պայքարեցինք մինչև վերջ, լավ փորձ էր թիմի համար և 3 հիանալի գոլ Կրիշտիանուի կողմից: Դա անհավանական է, Կրիշտիանուն դեռ հեթ-տրիկ է ձևակերպում, գոլեր է խփում, օգնում թիմին: Ռոնալդուն լեգենդ է և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: