Խոսեպ Գվարդիոլան խոսել է Կևին դե Բրյունեի և Կաել Ուոքերի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կասկածում է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրյունեն և պաշտպան Կաել Ուոքերը կկարողանան մասնակցել Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղին։

«Հույս ունեմ, որ նրանք կվերականգնվեն։ Կևինը մկանային վնասվածք չունի, նա պարզապես գերհոգնած է։ Ուոքերի վիճակը նույնպես գնալով լավանում է»,-ասել է կատալան մասնագետը

Դե Բրույնեն ու Ուոքերը վնասվածք էին ստացել «Ատլետիկոյի» դեմ խաղում։

Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։30-ին։