«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հույս ունի այս ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Նա բանակցություններ է վարում, որպեսզի անգլիական ակումբն իրեն բաց թողնի, հայտնում է Sport.es-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա պաշտպանի և «Չելսիի» միջև պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը, նախատեսում էր համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։
Այս մրցաշրջանում Ասպիլիկուետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։