«Ատլետիկոն» պատրաստ է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպանի հետ

«Ատլետիկոն» պաշտպան Շիմե Վրսալկոյին առաջարկել է նոր՝ երկամյա պայմանագիր: Խորվաթ ֆուտբոլիստը կքննարկի առաջարկը և կպատասխանի առաջիկա օրերին, հայտնում է Marca-ն։

Նոր համաձայնագրով Վրսալյկոյի աշխատավարձը կարող է կրճատվել՝ հասնելով մինչև տարեկան 1,5 միլիոն եվրոյի։ Նախկինում 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում էր մոտ 3 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամռանը:

2021/22 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։