Տիբո Կուրտուա. «Կարծում եմ, որ եղածը պատահականություն էր»

Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան կրկին անրադարձել է «Բարսելոնայից» կրած պարտությունը (0-4):

«Մեզ համար անհաջող օր էր, բայց մենք կարողացանք արագ վերականգնվել։ Պետք չէ շատ մտածել այդ պարտության մասին, այնուամենայնիվ, ես հիասթափված եմ, քանի որ մենք չկարողացանք ուրախացնել երկրպագուներին։

Կարծում եմ, որ եղածը պատահականություն էր»,- ասել է Կուրտուան։