«Նյուքասլը» պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել Քրիստիան Էրիկսենին

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրության շրջանակում, հայտնում է Northern Echo-ն:

«Նյուքասլը» դանիացի ֆուտբոլիստին աշխատավարձի զգալի բարձրացում կառաջարկի։ «Կաչաղակները» մտադիր են այնպիսի առաջարկ անել, որն առնվազն նույնքան ձեռնտու կլինի կիսապաշտպանի համար, որքան այլ ակումբների առաջարկները։

Ավելի վաղ հաղորդվում էր Էրիկսենի նկատմամբ «Թոթենհեմի», «Էվերթոնի» և «Վեսթ Հեմի» հետաքրքրության մասին։

Ձմռանը «Բրենթֆորդը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր էր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։ Դանիացին թիմի կազմում մասնակցած 4 խաղում դարձել է 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։