Մատեու Ալեմանի. «Մենք համաձայնության չենք եկել Ռոբերտ Լևանդովսկու հետ»

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին Movistar-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխությունը։

«Մենք համաձայնության չենք եկել Ռոբերտ Լևանդովսկու հետ: Մենք իրոք հարգում ենք նրան. նա շատ կարևոր ֆուտբոլիստ է իր թիմի համար։

Շատ խոսակցություններ են պտտվում, սակայն չարժե դրանց ուշադրություն դարձնել»,- ասել է Ալեմանին։