«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն ամռանը կհեռանա թիմից

Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է Manchester Evening News-ը:

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, սակայն ակումբը չի ծրագրում սպասել համաձայնագրի ժամկետի ավարտին։ Մատիչը կլինի այն ֆուտբոլիստներից մեկը, ում տրանսֆերը վաճառքի կհանվի նոր գլխավոր մարզչի նշանակումից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։