Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ Լա Լիգա

«Ար Ռայյանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ Եվրոպա և 2022 թվականին կարող է տեղափոխվել իսպանական ակումբ։

30-ամյա կիսապաշտպանը «Ար Ռայյանում» հանդես է գալիս 2021 թվականի սեպտեմբերից, համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը քաթարյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։