Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռաֆայել Բորեի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում խփած գնդակը ճանաչվել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն գոլ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուներն ընտրել են լավագույն գոլը՝ ելնելով նախօրեին կայացած մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերի արդյունքներից։
«Այնտրախտի» կոլումբիացի հարձակվողը «Կամպ Նոուում» կայացած հանդիպման 36-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց կատալոնացիների դարպասը։
Պատասխան հանդիպմանն «Այնտրախտը» 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային» (առաջին խաղը՝ 1:1) և դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։
https://twitter.com/EuropaLeague/status/1514907145149599750