Դեկլան Ռայսը՝ շուտով առաջարկ կստանա անգլիական գրանդ ակումբից

«Չելսին» իր գլխավոր տրանսֆերային  թիրախ է համարում «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին, հայտնում է Football London-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պաշտոնական առաջարկ են պատրաստում ֆուտբոլիստի համար:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը «մրճահարների» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ռայսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո: