«Չելսին» իր գլխավոր տրանսֆերային թիրախ է համարում «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին, հայտնում է Football London-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պաշտոնական առաջարկ են պատրաստում ֆուտբոլիստի համար:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը «մրճահարների» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռայսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո: