«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերամիավորվել «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեն անձամբ է շահագրգռված բելգիացուն թիմ հրավիրելու հարցում։
Նախկինում Կոնտեն և Լուկակուն միասին աշխատել են «Ինտերում»։ 2021 թվականին «Չելսին» Լուկակուի համար «Ինտերին» վճարեց 113 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բելգիացին Պրեմիեր Լիգայի 20 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: